ԼԼիլիթ Սեդրակյան

ԱԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Արտաշատի և Էջմիածնի բանկերում, ատամնաբուժարաններում և գեղեցկության սրահներում

ԱԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Արտաշատի և Էջմիածնի բանկերում, ատամնաբուժարաններում և գեղեցկության սրահներում

ՀՀ ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցներն իրականացրել են ստուգայցեր Արարատի մարզի Արտաշատ և Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում։

 

Covid-ի անվտանգության կանոնների պահպանումը դիտարկվել է սպասարկման գրասենյակներում, բանկերում, ատամնաբուժարաններում, վաճառքի կետերում և գեղեցկության սրահներում։

 

Ստուգայցերի արդյունքում պարզվել է, որ մի շարք դեպքերում ջերմաչափման և ախտահանման մատյանները չեն համապատասխանում սահմանված ձևաչափերին, խախտվում է ախտահանման ռեժիմը, նաև արձանագրվել են հաճախորդների կողմից դիմակ չկրելու դեպքեր։

 

Խախտումներ թույլ տված տնտեսվարողներին տրվել են հանձնարարականներ։ Առաջիկայում նման կազմակերպություններում կիրականացվեն կրկնակի ստուգայցեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում