ՆՆարե Ոսկանյան

Արցախցի մի խումբ երեխաներ Երևանի մետրոպոլիտենում մասնակցել են միջոցառման

Արցախցի մի խումբ երեխաներ Երևանի մետրոպոլիտենում մասնակցել են միջոցառման

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի վարչական շենքում այսօր հյուրընկալվել էին մի խումբ արցախցի երեխաներ, որոնք Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ժամանակավորապես ապաստանել են Հայաստանում: Այդ մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։

Երևանի մետրոպոլիտենի, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի և «Սաֆիան» ընկերության համագործակցության արդյունքում արցախցի երեխաների համար ժամանցային միջոցառում է կազմակերպվել: Թատրոնի դերասանների մասնակցությամբ բեմադրվել է մանկական գեղեցիկ ներկայացումներից մեկը՝ Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը»։ Ներկայացումը դիտելուց հետո երեխաները ծանոթացել են Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի հիմնադրման ու զարգացման պատմությանը։

Ճանաչողական շրջայց կատարելով մետրոպոլիտենի կայարաններում՝ արցախցի երեխաները գոտեպնդող նամակներ են գրել իրենց եղբայրներին, հայրերին, հորեղբայրներին և մորեղբայրներին՝ գցելով մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանում տեղադրված «Նամակ զինվորին» արկղի մեջ, որոնք էլ ուղարկվելու են առաջնագիծ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում