Հյուսիսային պողոտան դարձյալ վերածվել է ցուցադրական մեծ հարթակի, որում իրենց ներուժն են համախմբել Հայաստանի թանգարանները: «Թանգարանները՝ զինվորի կողքին» խորագրի ներքո երևանյան գրեթե բոլոր, ինչպես նաև Վայոց ձորի ու Գեղարքունիքի երկրագիտական թանգարաններն իրենց փոքրիկ տաղավարներն են ստեղծել՝ ներկայացնելով հրատարակչական ու հուշանվերային արտադրանքը: Պատերազմի սկզբից ի վեր թանգարաններն արդեն տարբեր ձևաչափերով մասնակցել են համազգային դրամահավաքին:
Մարտիրոս Սարյանի թանգարանը վաճառքի է դրել վերջին տարիների հրատարակությունների ընտրանին՝ մեծ գեղանկարչի պատկերագրքերից բացի ներկայացնելով նաև Ավետիք Իսահակյանի գրքերը:
Թումանյանի թանգարանն էլ առիթն օգտագործել է իր 3 տասնյակից ավելի հրատարակությունները ներառող և բազմալեզու հավաքածուն ներկայացնելու համար: Այստեղ Թումանյանի հեքիաթների պարսկերեն ընտրանին է, քառյակների արաբերեն թարգմանությունները, նաև ռուսերեն, անգլերեն, գերմաներեն թարգմանական հրատարակություններ;
Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը բարեգործական վաճառքին «Կարիտասի» սաների ձեռքի աշխատանքներից բացի նաև մարզի հռչակավոր քաղցրեղենն է ներկայացրել, և առայժմ ախորժալի խմորեղենները մրցակցությունից դուրս են, շատ լավ են վաճառվում, ու գումարն էլ անմիջապես փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
Թանգարանային աշխատողների մյուս նախաձեռնությունն էլ շարունակվում է թանգարանների բացօթյա տարածքներում՝ սիրով ու համերաշխությամբ զինվորի համար գլխարկ են գործում՝ խաղաղ ձմեռվա մաղթանքով:

30 հազար դրամի աջակցությունը դեկտեմբերից հետո կշարունակվի ևս 3 ամիս. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների աջակցության մասին

Լոռու մարզում կանխվել է վրեժխնդրության շարժառիթով պլանավորված սպանությունը

Լուրեր 10:00 | ԵՄ պատվիրակությունը ծանոթացել է Սյունիքում իրականացվող ծրագրերի ընթացքին | 03.11.2025

Սուրեն Պապիկյանն ու Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին

Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ

Հասանք ինքնաթիռի մեր տեղին. Փաշինյան

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է

Լուրեր 13:00 | «Գոլդեն Փելիս»-ին օտարված հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը

Այս օդանավով ենք թռչելու Նյու Յորք. Նիկոլ Փաշինյան



