ՆՆարե Ոսկանյան

ԱԱՏՄ ստուգայցերը՝ «Զվարթնոց» օդանավակայանի COVID-թեստավորման լաբորատոր կետերում

ԱԱՏՄ ստուգայցերը՝ «Զվարթնոց» օդանավակայանի COVID-թեստավորման լաբորատոր կետերում

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերն այսօր ստուգայցեր են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված COVID-թեստավորման լաբորատոր նմուշառման կետերում։

Աշխատանքի ընթացքին տեղում ծանոթացել է ՀՀ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը։ Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից։

Ստուգայցի ընթացքում հանգամանորեն դիտարկվել է, թե որքանով են լաբորատոր այս կետերը պահպանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով սահմանված կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային նորմերը։

Լաբորատոր նմուշառման կետերում արձանագրվել են որոշակի խախտումներ։ Ըստ այդմ կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ, դրանց վերացման ուղղությամբ կտրվեն հանձնարարականներ։ ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ արդեն ուժի մեջ է ՀՀ Կառավարության N 1756-Ն որոշումը, ըստ որի՝ եթե ՀՀ մուտք գործող անձը չունի առավելագույնը 72 ժամ վաղեմության բացասական COVID-թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ապա պարտադիր պետք է թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և ինքնամեկուսանա՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։

Նկատի առնելով օդանավակայանում տեղակայված լաբորատոր կետերի առաջիկա ծանրաբեռնվածությունը՝ մեծապես կարեւորվում է վերջինների կողմից COVID-անվտանգության կանոնների խստագույնս պահպանումը, ինչի վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ԱԱՏՄ-ն։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում