ԿԿարմեն Ղուկասյան

Նոյեմբերի 2-3-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 30 դեպք

Նոյեմբերի 2-3-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 30 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 30 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության` 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, անձնական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, զենք-զինամթեքի առգրավման և թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, յուրացման կամ վատնման, դրամանենգության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծեծի, ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, ապօրինի կերպով զենք կրելու, սպանության սպառնալիքի ու զինված ընդհարումների ժամանակ մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում