ՌՌոզա Խաչատրյան

ԱՀ նախագահն առաջիկա ժամերին կարձագանքի Զարինե Սառաջյանի նամակին. Պողոսյան

ԱՀ նախագահն առաջիկա ժամերին կարձագանքի Զարինե Սառաջյանի նամակին. Պողոսյան

ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն արձագանքել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին ուղղված բաց նամակին, որում առաջարկվում է պատերազմական իրավիճակում Արցախից բացակայող պետական կառավարման համակարգի բոլոր զինապարտ պաշտոնյաներին ազատել աշխատանքից:

 
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆեյսբուքյան օգտատեր Զարինե Սառաջյանի բաց նամակը՝ ուղղված ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանին, որտեղ հեղինակն անդրադարձել է պատերազմական այս օրերին պետական կառավարման համակարգի բարձր և ցածր օղակներում աշխատող զինապարտ քաղաքացիների՝ Արցախից բացակայելու փաստին, մեծ արձագանք է գտել, կիսվում եմ իմ էջում՝ միաժամանակ տեղեկացնելով, որ այն քիչ առաջ ներկայացրել եմ Հանրապետության նախագահին:

Նախագահն արդեն ծանոթացել է նամակի բովանդակությանը և առաջիկա ժամերին կարձագանքի դրան»,- ասված է Պողոսյանի գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում