ՆՆարե Թադևոսյան

Քննարկվում է մասնավոր սեկտորի կողմից տրամադրված հյուրատների և հյուրանոցների կոմունալ ծախսերի փոխհատուցման հարցը

Քննարկվում է մասնավոր սեկտորի կողմից տրամադրված հյուրատների և հյուրանոցների կոմունալ ծախսերի փոխհատուցման հարցը

Հայաստանի կառավարությունում շարունակում է գործել Սոցիալական և նյութական աջակցության շտաբ, որը համակարգում է Արցախում ռազմական գործողությունների հետևանքով առաջացած կարիքների ապահովման և սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը։

Պետական բյուջեի հաշվին մարզպետարանները գնումներ են սկսել սնունդ և հիգիենիկ պարագաներ ձեռք բերելու նպատակով: Գնումներն իրականացվում են նախապես մշակված սննդային փաթեթներին համապատասխան:

Քննարկվում է նաև մասնավոր սեկտորի կողմից տրամադրված հյուրատների և հյուրանոցների կոմունալ ծախսերի փոխհատուցման հարցը, ինչպես նաև արցախցի մեր հայրենակիցներին սոցիալական աջակցության տրամադրման միջնաժամկետ ծրագիրը:

Բոլոր ծրագրերը շարունակում են իրականացվել միջգերատեսչական քննարկումների միջոցով, տեղական և միջազգային գործընկերների մասնակցությամբ և աջակցությամբ։ Նախագծերը և նախատեսվող միջոցառումները շահագրգիռ կողմերի հետ ևս կքննարկվեն առաջիկայում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անգնահատելի է համարում սոցիալական աջակցության գործընթացում ակտիվ ներգրավված անհատ կամավորների, ՀԿ-ների և գործարարների դերը և խրախուսում է շարունակել իրենց գործունեությունը՝ առավել համակարգված գործակցելով համայնքների և պետական կառույցների հետ, որպեսզի Արցախից ժամանած մեր հայրենակիցների կարիքները հասցեական և արդյունավետ բավարարվեն այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիք կա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում