ՆՆարե Ոսկանյան

Շուշիում այսօր վիրավորված փրկարարներից Հարութ Ապրեսյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից. ԱՀ ԱԻՊԾ

Շուշիում այսօր վիրավորված փրկարարներից Հարութ Ապրեսյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից. ԱՀ ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ արդեն երկրորդ անգամ ադրբեջանական ագրեսիայի թիրախում են հայտնվում Արցախի փրկարարները, որոնք պատերազմական այս օրերին թիկունքում հումանիտար առաքելություն են իրականացնում։

 

«Շուշիում այսօր վիրավորված փրկարարներից Հարութ Ապրեսյանն արդեն դուրս է գրվել բուժհաստատությունից, իսկ Կարոտ Բաղրյանի վիճակը կայուն է: Գեղամ Գրիգորյանը վիրահատվում է: Վերջիններս դեռ կմնան բժիշկների հսկողության տակ:

 

Նշենք, որ այսօր հետկեսօրին Շուշիի հրթիռակոծության ժամանակ մասնագիտական պարտականությունը կատարելիս մարմնական տարբեր վնասվածքներ է ստացել ԱԻՊԾ Շուշիի շրջանային բաժնի 3 փրկարար»,- ասված է հաղորդագրությունում:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում