ԿԿարմեն Ղուկասյան

Մեկ օրում ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 23 դեպք

Մեկ օրում ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 23 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 27-28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 23 դեպք։

Մասնավորապես, բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, խարդախության` 4, անձնական ունեցվածքի գողության՝ 3, ապօրինի ծառահատման՝ 2, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, որսագողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտանեկան բռնության, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը՝ դրանք իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու և սուտ ցուցմունք տալու՝ 1-ական դեպք։

Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում