ՆՆարե Ոսկանյան

Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի կողմից Հայաստանին ցուցաբերված օժանդակության համար

Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի կողմից Հայաստանին ցուցաբերված օժանդակության համար

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալի հետ:

 

«Բարձր գնահատելով Հայաստանի և Հնդկաստանի միջև առողջապահության բնագավառում ծավալված երկարատև համագործակցությունը և նախորդ տարիներին Հնդկաստանի կառավարության կողմից Հայաստանի առողջապահության ոլորտին ցուցաբերված շարունակական օժանդակությունը` նախարարը խնդրել է դեսպանին դիտարկել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում ու ստեղծված ռազմական իրավիճակում Հնդկաստանի կողմից Հայաստանի առողջապահության ոլորտին հումանիտար օգնության տրամադրման հնարավորությունը:

 

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել շաբաթներ առաջ դեղամիջոցների տեսքով ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրված օժանդակության համար և նշել, որ դրանք ծառայում են իրենց նպատակին:

 

Նախարարը նշել է, որ ՀՀ առողջապահության ոլորտը պատրաստ էր կորոնավիրուսային համավարակի երկրորդ ալիքին դիմագրավելուն, սակայն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի բժշկական կենտրոնները համալրել նոր սարքերով և դեղորայքով:

 

Հնդկաստանի դեսպանը հավաստիացրել է, որ կուսումնասիրի օգնության բոլոր հնարավոր տարբերակները՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հետ խորհրդակցելուց հետո:

 

Դեսպանը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարին COVID-19-ի ընթացքում հնդիկ ուսանողների մասին հոգ տանելու համար:

 

Կողմերը պայմանավորվել են հետագայում ևս շարունակել համագործակցությունն առողջապահության բնագավառում»,- ասված է հայտարարության մեջ: 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում