ՆՆարե Ոսկանյան

Հայաստանում կներդրվի միասնական երթուղային ցանց

Հայաստանում կներդրվի միասնական երթուղային ցանց

Հայաստանում ներդրվում է միասնական երթուղային ցանց. ԱԺ-ում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ պետական  գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի օրենքում փոփոխությունների նախագծի քննարկմանը:

Սիմոնյանը տեղեկացրեց, որ այսպիսով առաջարկվում է մասնավորեցվող ընկերությունների ցանկից հանել «Հայավտոկայան» ՓԲԸ-ն: Ըստ փոխնախարարի՝ հանրապետության տարածքում ներդրվում է միասնական երթուղային ցանց, որի արդյունքում  բոլոր համայնքները  կապահովվեն որակյալ, արդյունավետ և հասանելի տրանսպորտային սպասարկմամբ։ Նշեց նաև, որ կներդրվեն միասնական տոմսավաճառման համակարգ և ինտերակտիվ քարտեզ։

Օրինագիծն ընդունվեց 73 կողմ ձայնով: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում