Քնապարկ և անձրևանոց՝ զինվորի համար. երկրորդ խմբաքանակն արդեն առաջնագծում է

ՎՎահե Կոստանդյան

Արտադրված է Հայաստանում հայկական զարդանախշերով նուրբ անկողնային պարագաներ արտադրող ընկերությունը, հիմա ոչ զարդանախշերով, բայց առաջնագծի զինվորի համար տաք քնապարկեր է արտադրում:

Կարինե Եսայան (դերձակ) - Իհարկե, դժվար է, մի քիչ ծանր գործ է, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ մեր տղաների համար լավ լինի:

Առաջին խմբաքանակը՝ 200 քնապարկ, նույնքան էլ անձրևանոց, արդեն առաջնագծում են: Առաջին արձագանքները կան: Ջրակայուն ու տաք քնապարկերը նախատեսված են ձմեռային պայմանների համար:

Նաիրա Մելքոնյան (դերձակ) - Սա սինիպոն է՝ չորս սանտիմետրանոց, որը բավականին հաստ է, ջուրը չի քաշում կտորի վրայից, շատ տաք է: Մեր զինվորներն ասել են այնտեղից, որ շատ տաք է:

Ընկերության հիմնադիր Տիգրան Հովհաննիսյանը հենց առաջնագծից խորհրդատու ունի: Որպեսզի և՛ քնապարկը, և՛ անձրևանոցը գործածության համար հարմար լինեն, խորհրդակցում է դիրքերում կռվող եղբոր հետ, կարելուց հետո էլ նմուշն անձամբ է փորձում:

Տիգրան Հովհաննիսյան նկերության հիմնադիր- Կարեցինք-վերջացրինք, խնդրում ենք հիմնադրին... Ինձնից լավ մանեկեն. եթե ինձ լինում է, ուրեմն 90 տոկոսով՝ զինվորներին լավ կլինի:

Քնապարկով ու անձրևանոցով չեն սահմանափակվելու, անցնելու են ավելի բարդ պատվերի: Շուտով կարտադրեն նաև կյանքեր փրկող զրահաբաճկոններ՝ ասում է Տիգրանը:

Տիգրան Հովհաննիսյան - Դե, սրա վրայից կարելի է զրահաբաճկոն հագնել, իհարկե:

Համագործակցում են «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի հետ: Հաճախ օգնության են հասնում նաև կամավորները: Արդեն որոշել են՝ պատերազմն ավարտվելուց հետո էլ կշարունակեն արտադրել բանակի համար:

Սոնա Հովհանիսյան (ընկերության համահիմնադիր) - Շնորհակալություն բոլոր այն ընկերություններին, որոնք մեզ հետ նույն գործն են անում, մինչև մոտ օրերս հաղթանակ նշենք՝ վստահ ենք: Կշարունակենք այս աշխատանքը, բայց արդեն խաղաղ պայմաններում:

Մի քանի օրից արդեն երկրորդ խմբաքանակը առաջնագծում կլինի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում