ԼԼիլիթ Գասպարյան

Այս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում կորոնավիրուսով վարակված մոտ 800 քաղաքացի. Թորոսյան

Այս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում կորոնավիրուսով վարակված մոտ 800 քաղաքացի. Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոչով դիմել է հայրենակիցներին: 

 

«Կորոնավիրուսային հիվանդության թվերն օրեցօր աճում են զգալի տեմպերով: Այսօր հաստատվել է հիվանդության 2213 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, այս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում մոտ 800 քաղաքացի: Առավոտյան` ժամը 9-ի դրությամբ, 388 քաղաքացի ունի հոսպիտալացման կարիք: Մահճակալներն այս պահին դժվարությամբ են բավարարում բժշկական օգնության կարիք ունեցող պացիենտներին:

 

Սիրելի՛ ժողովուրդ,

 

Խնդրում և կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները: Ավելին` դիտողություն արեք բոլոր այն մարդկանց, ովքեր չեն հետևում դրանց` վտանգելով ձեր և ձեր հարազատների առողջությունը:

 

Թո՛ւյլ տվեք բժշկական անձնակազմին զբաղվել մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորների և խաղաղ բնակիչների տարհանմամբ և բուժմամբ:

 

Կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան:

 

Ամուր պահենք թիկունքն ու չմոռանանք, որ.

 

ԲԺԻՇԿՆԵՐՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԶԻՆՎՈՐԻՆ ԵՆ ՊԵՏՔ»,- նշել է նախարարը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում