ՎՎարդուհի Բալյան

COVID-19-ի ՊՇՌ նմուշառում՝ «Զվարթնոց» օդանավակայանում

COVID-19-ի ՊՇՌ նմուշառում՝ «Զվարթնոց» օդանավակայանում

«Զվարթնոց» օդանավակայանից հայտնում են, որ  միջազգային օդանավակայանի ժամանման սրահի հանրային տարածքում արդեն իսկ գործում են COVID-19-ի նկատմամբ ՊՇՌ նմուշառում իրականացնող կետեր:

Հայաստան ժամանելուն պես ուղևորները կարող են անմիջապես օդանավակայանում հանձնել COVID-19-ի նկատմամբ ՊՇՌ նմուշառում, որն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարի՝ 13.05.2020 թվականի թիվ 04-Ց ցուցումով սահմանված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների կողմից:

 
Հաղորդագրությունում նշված է, որ  Հայաստանի տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։
 

Թեստավորման սակագների և թեստավորման հետ կախված այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել լաբորատորիաներ՝ նշված է հաղորդագրությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում