ԿԿարմեն Ղուկասյան

Մի՛ տրվեք սադրանքների. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը զգուշացնում է

Մի՛ տրվեք սադրանքների. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը զգուշացնում է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հորդորում է չտրվել սադրանքների:

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Հաշվի առնելով թեմայի զգայունությունը, ինչպես նաև բոլորիս ցանկությունը և ջանքը՝ նեցուկ լինելու մեր երկրի պաշտպանության համար զոհված հերոսների ընտանիքներին, խնդրում և հորդորում ենք՝ մի՛ տրվեք նման սադրանքների:

 

Հիշեցնենք, որ պարզեցվել է ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների թաղման նպաստի ստացման գործընթացը: Թաղման ծախսերի համար տրվող 700-հազարական դրամ փոխհատուցման համար կարելի է դիմել մահվան վկայականը ստանալու պահին և ստանալ գումարը մեկօրյա ժամկետում:

 

Գումարը ստանալու համար դիմում կարող եք ներկայացնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմիններում՝ մահվան վկայականը ստանալու պահին, ՊՆ սոցիալական պաշտպանության վարչություն, ինչպես նաև՝ սոցիալական ապահովության տարածքային բաժիններ»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում