ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող ռազմական, հումանիտար և առողջապահական ապրանքները կազատվեն հարկերից. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

ՄՄարի Կոստանյան

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու» օրենքի նախագիծը: Կողմ քվեարկեց 74 պատգամավոր: 

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթեցման ժամանակահատվածում պատգամավոր Բաբկեն Թունյանն առաջարկել է չվերաձևակերպել մինչև օրենքի ընդունումն արդեն իսկ ներմուծված ապրանքների համար ԱԱՀ-ի գումարները: «Եթե չունենանք նման կարգավորում, նշանակում է նախկինում ԱԱՀ-ից պակասեցված գումարները պետք է վերականգնվեն, և նույն գումարի չափով պետք է պարտավորություն առաջանա, և այդ մասով խնդիրը լուծած չենք լինի, քանի որ այդ ապրանքների հանձնման գործընթացը կծանրաբեռնվեր հարկերով: Այդ հիմնավորմամբ՝ առաջարկն ընդունվել է»,- ասաց նա:

Փոխնախարարն ասաց, որ ընդունվել է նաև Բաբկեն Թունյանի ևս մեկ առաջարկ՝ պետական կառավարման մարմնի ցանկը լրացնելու վերաբերյալ: Խոսքը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մասին է, որում գործում են այնպիսի միավորներ, որոնք ստանում են ռազմական դրության տրամաբանությանը համապատասխան ակտիվներ: 

Կառավարությունն էլ, ըստ Պողոսյանի, առաջարկել է այդ ցանկում ավելացնել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: 

Նշենք՝ նախագծով Կառավարությունն առաջարկել է ՊՆ-ին, ԱԻՆ-ին և Առողջապահության նախարարությանը նվիրաբերելու համար ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքներն ազատել հարկային պարտավորություններից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում