ՆՆարե Ոսկանյան

ՀՀ ԱԺ պատգամավորներն իրենց եվրոպացի գործընկերներին են ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԺ պատգամավորներն իրենց եվրոպացի գործընկերներին են ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովից հայտնում են, որ այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ՀՀ Ազգային ժողովի ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նախագահ Արման Եղոյանը, կոմիտեի անդամներ Ռուբեն Ռուբինյանը («Իմ քայլը»), Արկադի Խաչատրյանը («Լուսավոր Հայաստան») և Իվետա Տոնոյանը («Բարգավաճ Հայաստան») եվրոպական կողմի առաջարկով տեսակապով հանդիպում են ունեցել Եվրոպական խորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի և փոխնախագահներ Կոսմա Զլոտովսկիի և Ռասա Յուկնևիչիենեի հետ։

Հայկական կողմի ներկայացուցիչներն իրենց եվրոպական գործընկերներին ներկայացրել են Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությունն ու դրանից դուրս գալու ելքերը՝ որպես այդպիսին նշելով, մասնավորապես, Արցախի սուբյեկտայնության ճանաչումը։

Պատգամավորներն անընդունելի և վտանգավոր են համարել այս պատերազմի կողմերի միջև հավասարության նշան դնելն ու երկու կողմերին ուղղված նույնական կոչեր անելը։



Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում