Առողջապահության համակարգը վերահսկում է իրավիճակը. Զեյնալյանը՝ կորոնավիրուսային իրավիճակի մասին

ՆՆարե Ոսկանյան

Երեկ արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1600-ից ավելի նոր դեպք, բայց առողջապահության համակարգն այս պահին, ըստ էության, վերահսկում է իրավիճակը՝ բուժօգնություն տրամադրելու մասով՝ ասել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

Զեյնալյանը նաև հայտնել է, որ վերաբացվել են բավականաչափ թվով բժշկական հաստատություններ. ներկայումս գործընթացում ներգրավված է շուրջ 20 բուժհաստատություն, որոնց այսօր կամ վաղը կմիանան ևս երկուսը:

«Այն դեպքերում, երբ հիվանդը հոսպիտալացման կարիք չունի, բուժօգնությունը տրվում է տնային պայմաններում: Ինչպես ցանկացած վիրուս, այնպես էլ այս վիրուսը, շրջանառելու ընթացքում վարակելիությունը կորցնում է: Վիրուսը թուլանում է»,- ասել է պատգամավորը՝ ավելացնելով, որ ծանր դեպքերը տոկոսային հարաբերակցությամբ պակաս են, քան առաջին ալիքի դեպքում:

Զեյնալյանը հորդորեց պահպանել հակահամաճարակային կանոնները, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա զբաղվել, ռազմական դրությամբ պայմանավորված, իր առջև դրված խնդիրներով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում