Պատերազմը ենթադրում է հաշմանդամություն ունեցող անձանց թվի ավելացում. ավագանու անդամը կոչ արեց ավելի մատչելի դարձնել քաղաքը

ԼԼիլիթ Գասպարյան

Պատերազմն իր հետ բազմաթիվ խնդիրներ է բերում, այդ թվում՝ ենթադրում է հաշմանդամություն ունեցող անձանց թվի ավելացում: Այդ մասին Երևանի ավագանու նիստում ասաց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Ասատրյանը: 

Նա կոչ արեց առավել ջանք գործադրել քաղաքի ենթակառուցվածքները և հանրային տրանսպորտը մատչելի և հարմարավետ դարձնելու համար: 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը համաձայնեց հնչեցված տեսակետին և նշեց, որ այդ ուղղությամբ տարվել և տարվում են աշխատանքներ: «Իմ հանձնարարականն է եղել, որ նոր տեղադրվող վերելակները պետք է համապատասխանեն միջազգային նորմերին, 100 մինի ավտոբուսները նույնպես համապատասխանում են այդ նորմերին: 200 ավտոբուսների գնման ժամանակ դա պարտադիր պայման է լինելու»,- ասաց քաղաքապետը:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում