ՇՇողիկ Գալստյան

ՇՄ նախարարությունը տրանսպորտային միջոցներ է տրամադրել առաջնագծի կարիքների համար

ՇՄ նախարարությունը տրանսպորտային միջոցներ է տրամադրել առաջնագծի կարիքների համար

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի առաջին օրերից Շրջակա միջավայրի նախարարությունն իր ենթակայությամբ գործող կազմակերպությունների հետ շարունակում է իր ռեսուրսներն ուղղել Արցախի, ՊԲ-ի և առաջնագծի կարիքների ապահովմանը։

 

Նախարարությունից հայտնում են, որ այս ընթացքում նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպությունները, մասնավորապես «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցը և «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը մի շարք տրանսպորտային միջոցներ են տրամադրել առաջնագծի կարիքների համար՝

 

1 Ուրալ (բեռնատար)
2 ՈՒԱԶ (բեռնատար)
2 ՈՒԱԶ (մարդատար)
3 ՈՒԱԶ հանտեր (մարդատար)
7 ՈՒԱԶ պատրիոտ (մարդատար)
3 VAZ 21-214 (մարդատար)
1 Nissan Pickup (մարդատար)
1 Toyota Hilux2.5T/d (մարդատար)
3 Mitsubishi L200 (մարդատար)

 

Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը. ահա թե ինչը պիտի լինի մեր ջանքերի կիզակետը՝ Սփյուռքում թե Հայաստանում։ #Հաղթելու_ենք։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում