ՆՆարեկ Սահակյան

Սյունիքի մարզի համայնքապետերի հայտարարությունները խուճապի առիթ չպետք է լինեն. Արծրուն Հովհաննիսյան

Սյունիքի մարզի համայնքապետերի հայտարարությունները խուճապի առիթ չպետք է լինեն. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ նշելով, որ Սյունիքի մարզի համայնքապետերի հայտարարությունները որևէ խուճապի առիթ չպետք է լինեն: 

«Հարգելի հայրենակիցներ, Սյունիքի մարզի համայնքապետերի հայտարարությունները որևէ խուճապի առիթ չպետք է լինեն, դրանք միտված են տարածաշրջանի անվտանգության ապահովմանը: Զորահավաքն ընթանում է բնականոն ընթացքով, զինվորագրվում են բոլոր զինապարտները: Բոլորս միասին, հանգիստ ու վստահ, անվերապահորեն պետք է կատարենք մեր պարտքը»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը քաղաքի բնակիչներին կոչ էր արել զենք վերցնել և պաշտպանել Սյունիքը: Նման կոչ էր տարածել նաև Մեղրիի համայնքապետարանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում