Ավստրալիայում հանուն Արցախի հանգանակվել է 420 000 դոլար

«Ընդգծեցի որքան հնարավոր է շատ և որքան հնարավոր է արագ հանգանակություն հավաքելու կարևորությունը: Նաև նշեցի, որ տեղի ունեցածը նման է երկրաշարժի թողած հետևանքներին՝ մենք պետք է տրամադրենք երկարատև աջակցություն, որպեսզի նպաստենք ավերված ենթակառուցվածքների և տնտեսության վերականգնմանը»,- ասաց Ջոն Դին «Լուրերի» հետ զրույցի ընթացքում:
Նա նաև տեղեկացրեց, որ միջոցառմանն առցանց մասնակցել է նաև ՀՀ սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և ազդեցիկ խոսք ուղղել մասնակիցներին, այն մասին, թե որքան կարևոր է Արցախից տեղահանված հայերին աջակցելը: Հանգանակության մասնակիցները, ըստ Ջոն Դիի, տպավորված են եղել Սինանյանի ելույթից: 1988 թ. ավերիչ երկրաշարժի համար համաշխարհային աստղերի ուժերը միավորած բարերարը նաև տեղեկացրեց, որ ելույթի ընթացքում ընդգծել է, որ շատ կարևոր է, որպեսզի սփյուռքի հայ գործարարներն կողմից իրենց ժամանակը, ներդրումները և գիտելիքը տրամադրեն ի նպաստ Հայաստանի և Արցախի հայության:
Միջոցառման ավարտից հետո բարերարը Ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Լավ աթիռ էր՝ խոսելու Հայաստանի և իմ հայ ընկերների մասին իմ զգացմունքների և սիրո մասի»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում: Ջոն Դին նաև տեղեկացրեց, որ միջոցառմանը մասնակցելու ցանկություն են հայտնել բազմաթիվ մարդիկ, սակայն կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով մասնակիցների թիվը սահմանափակ է եղել:









