Արաբական աղբյուրների համաձայն՝ Ադրբեջանից ռազմական գործողությունների մասնակցող գրոհայինների շրջանում խուճապ է՝ Թվիթերի իր էջում գրել է անկախ լրագրող Լինդսի Սնելը: Ըստ նրա՝ խմբավորման շարքերից հեռացվել են «Սուլթան Մուրադ» ահաբեկչական ստորաբաժանման 250 զինյալներ, որոնք հրաժարվել են մեկնել Ադրբեջան:
Լրագրողը տեղեկացնում է, որ Համզայի դիվիզիայից ուղարկել են 1000 զինյալներ, որոնցից շուրջ 300-ը վերադարձել են, շատերը՝ մահացել: Համզայի մնացորդները հուսահատորեն փորձում են վերադառնալ, բայց նրանց թույլ չեն տալիս: Նրանք, ովքեր հասցրել են վերադառնալ, հաղորդում են, որ ադրբեջանական բանակը մոտակայքում է եղել, բայց չի կռվել, այլ սիրիացիներից ավելի քան 200 մետր հետ է եղել: Այսինքն՝ ըստ սիրիացի զինվորականի, Ադրբեջանն օգտագործում է սիրիացիներին՝ որպես մարդկային վահանի:
Two Hamza men back in Syria after a bad time in Azerbaijan, a thread.
— Lindsey Snell (@LindseySnell) October 15, 2020
"We were supposed to be base guards with the Turks. That's what the job was supposed to be." pic.twitter.com/PkXb9CPI47










