ՀՀովհաննես Վարդանյան

ԱԻՆ-ի պարզաբանումը՝ «օդային տագնապի» վերաբերյալ

ԱԻՆ-ի պարզաբանումը՝ «օդային տագնապի» վերաբերյալ

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 22։35-ին, Սյունիքի մարզի ՀՕՊ-ի կողմից Կապան քաղաքում հայտարարվել է «օդային տագնապ»։ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի կողմից գործողության մեջ է դրվել Կապան քաղաքի ազդարարման համակարգը, իրականացվել է բնակչության պատսպարում։

 

Ժամը 23։25-ին ՀՕՊ-ի կողմից հայտարարվել է «օդային տագնապի ավարտ»։

 

ԱԻՆ-ից պարզաբանում են, որ հեռահաղորդակցության օպերատորներից մեկի կողմից տեղեկատվության ոչ հստակ փոխանցման պատճառով հաղորդագրություն են ստացել նաև այլ բնակավայրերի առանձին բաժանորդները, ինչի համար նախարարությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում