ԱԱրման Գալոյան

ՌԴ ՍԴ նախագահը շնորհավորել է Արման Դիլանյանին

ՌԴ ՍԴ նախագահը շնորհավորել է Արման Դիլանյանին

Արման Դիլանյանին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով շնորհավորագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինը: Շնորհավորական հեռագրում մասնավորապես ասված է. «Իմ և իմ գործընկերների անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ: Ակնկալում եմ, որ մեր դատարանների միջև ձևավորված հարաբերությունները այսուհետ ևս կզարգանան արդյունավետ համագործակցության ոգով»:

Իր պատասխան նամակում ՍԴ նախագահ Արման Դիլանյանը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը շնորհավորական հեռագրի համար և հույս է հայտնել, որ երկու դատարանների միջև երկարամյա գործակցությունն անշեղորեն կամրապնդվի և կընդգրկի իրավական համագործակցության ամբողջ շրջանակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում