ԳԳայանե Թամամյան

Ուշի-Արտաշավան ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի

Ուշի-Արտաշավան ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի

Մ-3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Ուշի-Արտաշավան կմ 45+300-կմ 53+000 հատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ‚ ինչի հետևանքով նշված ճանապարհահատվածը հոկտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 26-ը փակ կլինի երթևեկության համար, հայտնում են ՏԿԵ նախարարությունից: 

 

«Թեթև մարդատար, ինչպես նաև մինչև 3.5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմեքենաների համար երթևեկությունը կիրականացվի Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-(Մ-3) հանրապետական նշանակության ավտոճանապարհով:
 
Ներքին ճանապարհները (դեպի գյուղեր) բաց կլինեն տեղի բնակիչների համար:
 
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում