ԳԳայանե Թամամյան

Թուրքիայի կողմից ահաբեկիչներին տարածաշրջան բերելը փոխել է հակամարտության ողջ պատկերը. նախագահ

Թուրքիայի կողմից ահաբեկիչներին տարածաշրջան բերելը փոխել է հակամարտության ողջ պատկերը. նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել CBN News-ին: Նախագահի աշխատակազմը հրապարակել է հարցազրույցից մի հատված:

 
Հարց - Պարոն նախագահ, կան տեղեկություններ, որ Թուրքիան հարյուրավոր սիրիացի, իսլամիստ ջիհադիստների է ուղարկում՝ կռվելու ադրբեջանցի զինվորների շարքում: Կարո՞ղ եք հաստատել այս լուրերը, և ի՞նչ հետևանքներ է ունենում նրանց ներգրավվածությունը:

 

- Նախ և առաջ, այո, կարող եմ դա հաստատել, և այս տեղեկությունները հաստատել են նաև միջազգային կազմակերպություններն ու անգամ տարբեր երկրների հետախուզական ծառայությունները:

 

Իհարկե, Թուրքիայի ներգրավվածությունը և այն, որ այդ երկիրը տարածաշրջան է բերել իսլամիստ զինյալների և ահաբեկիչների, ամբողջությամբ փոխել են հակամարտության պատկերը:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում