ԿԿարմեն Ղուկասյան

Մայք Պոմպեոն վերահաստատեց մեր ընդհանուր տեսլականը. Մասիս Մայիլյան

Մայք Պոմպեոն վերահաստատեց մեր ընդհանուր տեսլականը. Մասիս Մայիլյան

Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը հայտարարել է՝ Մայք Պոմպեոն վերահաստատեց մեր ընդհանուր տեսլականը, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով։

«Անհրաժեշտ է այնպես անել, որ Թուրքիան դադարի հրահրել Ադրբեջանին և միջազգային ահաբեկիչներին՝ շարունակելու անմարդկային ագրեսիան մեր ժողովրդավար պետության դեմ:

Ողջունում ենք, որ պետքարտուղարը հույս է հայտնել, որ հայերը կարողանալու են դիմակայել ադրբեջանցիների գործողություններին: Միաժամանակ, ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն ակտիվ ու կառուցողական դեր կունենա՝ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքի մարդկության դեմ հանցագործություններն ու ցեղասպանության սպառնալիքը կասեցնելու գործում:
 
Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն անհրաժեշտություն է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար»,- ասել է Մասիս Մայիլյանը:

Հիշեցնենք՝  ԱՄՆ պետքարտուղարը հույս է հայտնել, որ հայերը կպաշտպանվեն ադրբեջանական գործողություններից, և խաղաղ գործընթացը կվերականգնվի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում