ՆՆարե Թադևոսյան

Ստեփանակերտը մաքրվում է թշնամու արձակած ռումբերից և հրթիռներից

Ստեփանակերտը մաքրվում է թշնամու արձակած ռումբերից և հրթիռներից

Արցախի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ Ստեփանակերտում ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը իրականացնում է չպայթած ռումբերի և հրթիռների վնասազերծման աշխատանքներ:

 

Բնակչության անվտանգ կենսապահովման նպատակով ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հանձնարարականով՝ ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են մայրաքաղաք Ստեփանակերտը մաքրել պայթած ու չպայթած ռումբերից և հրթիռներից:

 

Սակրավորներն արդեն մի քանի թաղամասերի հարակից տարածքներում և բանուկ ճանապարհների մոտակայքում գտնվող 300 մմ «Սմերչ» տեսակի հրթիռները հանել և ոչնչացնելու նպատակով տեղափոխել են անվտանգ վայր:

 

Աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա օրերին, իսկ կրակի ամբողջական դադարից հետո նաև շրջաններում:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում