ՆՆարե Ոսկանյան

Միայն այն հանգամանքը, որ պահպանել եմ համավարակի դեմ պայքարի կանոնները, օգնել է, որ չվարակվեմ․ ՀՀ ԱԺ պատգամավոր

Միայն այն հանգամանքը, որ պահպանել եմ համավարակի դեմ պայքարի կանոնները, օգնել է, որ չվարակվեմ․ ՀՀ ԱԺ պատգամավոր
«Իմ քայլը»խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը Ֆեյսբուքում գրառում է  կատարել՝ նշելով.
 
«Նկատեցի, որ համավարակի կանոնների պահպանման արդյունավետության մասով թերահավատություն կա․․․ Քավ լիցի, չեմ պատրաստվում հակառակում համոզել, բայց քանի որ ես փաստերի կողմնակից եմ, կներկայացնեմ ինձ հետ կատարվածը։
 
Ցավոք չեմ կարող կորոնայով վարակված իմ ընկերների անունները տալ (տարատեսակ «հավաստի» տեղեկություններից խուսափելու համար նշեմ, որ պատգամավոր չեն), բայց վերջին մեկ շաբաթվա ընթացքում շփվել էի հինգ տարբեր անձանց հետ, որոնք, ինչպես հետագայում պարզվեց, բոլորն էլ վարակված են կորոնայով ու հիմա դեռ բուժվում են․․․ Քանի որ ես պատասխանատու եմ ոչ միայն իմ, այլ նաև այլոց համար, գնացի և թեստ հանձնեցի․․․ Միայն այն հանգամանքը, որ ես պահպանել եմ համավարակի դեմ պայքարի կանոնները, օգնել է ինձ, որ չվարակվեմ ու հավելյալ ֆինանսական ու առողջապահական խնդիրներ չստեղծեմ պետության համար»։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում