ՇՇողիկ Գալստյան

Ամուր թիկունք՝ հզոր ճակատ. ԱԹՍ-ների կառավարման դասընթացներ երիտասարդների համար

Ամուր թիկունք՝ հզոր ճակատ. ԱԹՍ-ների կառավարման դասընթացներ երիտասարդների համար

ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ Գյումրու ավիամոդելային խմբակը հայտարարում է անմիջական և ավտոմատ ղեկավարվող թռչող սարքերի (ԱԹՍ) կառավարման արագացված դասընթացներ:

 

Պարապմունքները նախատեսված են 20-35 տարեկան երիտասարդների համար։ Դասընթացը ներառում է՝
 
◾️
տեսական ուսուցում ԱԹՍ-ի կառուցվածքի և գործառույթների վերաբերյալ.
◾️
համակարգչային հատուկ ծրագրով ԱԹՍ-ի կառավարման դասընթաց.
◾️
ԱԹՍ-ի մոդելավորում և պատրաստում.
◾️
դաշտային պարապմունքներ։

 

Դասընթացի տևողությունը մեկ ամիս է՝ ամենօրյա գրաֆիկով, օրական 2-3 ժամ տևողությամբ։ Մասնակցության համար պետք է գրանցվել՝ անցնելով այս հղումով.

 

Նշենք, որ 2016 թ. Ապրիլյան պատերազմից հետո մի խումբ երիտասարդների ջանքերով հիմնադրվել է Գյումրու ավիամոդելային խմբակը, որի նպատակը անմիջական և ավտոմատ ղեկավարվող թռչող սարքեր (ԱԹՍ) պատրաստող և դրանց կառավարման հմտություններին տիրապետող մասնագետներ ունենալն է: Այսօր խմբակում սովորում են ավելի քան 30 պատանի ու երիտասարդ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում