ԼԼիլիթ Սեդրակյան

Կապիտան Սանամյանը ողջ և առողջ է. «Զինուժ մեդիան» քիչ առաջ զրուցել է հերոսի հետ

Կապիտան Սանամյանը ողջ և առողջ է.  «Զինուժ մեդիան» քիչ առաջ զրուցել է հերոսի հետ

Ադրբեջանական քարոզչամեքենան վաղ առավոտից տեղեկություններ է տարածում, թե, իբր, զոհվել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Ռուբեն Սանամյանը, Ֆեյսբուքում գրել է ՊՆ խոսնակը:

 

Այդ լուրն ամենաիսկական ցնծություն է առաջացրել հակառակորդի զինված ուժերում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հրճվանքով տարածում են այն՝ ներկայացնելով դա որպես իրենց հաղթանակների վկայություն։

 

«Զինուժ մեդիան» քիչ առաջ, ռազմաճակատի ամենածանր ուղղություններից մեկում, զրուցել է կապիտան Սանամյանի հետ, որը ողջ և առողջ է և, ինչպես միշտ, փայլուն կերպով կատարում է իր առջև դրված մարտական խնդիրները։ Կապիտան Սանամյանը բողոքում էր, որ «կտրում ենք իրեն գործից»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում