ՌՌոզա Խաչատրյան

Կաթնառատում արձանագրված աղիքային հիվանդությունից 101 հոգուց 83-ն առողջացել է. ԱՆ

Կաթնառատում արձանագրված աղիքային հիվանդությունից 101 հոգուց 83-ն առողջացել է. ԱՆ

«Տաշիրի տարածաշրջանի Կաթնառատ գյուղում հոկտեմբերի 14-ի դրությամբ արձանագրված աղիքային հիվանդության 101 դեպքից 83 մարդ դուրս է գրվել առողջացումով, 4-ը գտնվում են ամբուլատոր հսկողության տակ։ Այս պահին հոսպիտալացված է 14 պացիենտ։

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ներկայումս գյուղում ջրամատակարարումը դադարեցված է, բնակչության համար ջուրը բերվում է ցիստեռններով, մինչև ջրամատակարարման համակարգի ամբողջական մաքրման և ախտահանման աշխատանքների ավարտը:

Մանրէաբանական հետազոտության նպատակով ջրից և պացիենտներից վերցված նմուշներում հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ»,- տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում