ԱԱրման Գալոյան

Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Տալլինում

Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Տալլինում

ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի չորրորդ մրցափուլի Էստոնիա-Հայաստան խաղին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 13-ին նախախաղային մարզում է անցկացրել Տալլինի «Ա Լը Կոք» մարզադաշտում։ Մարզմանը չէր մասնակցում Վարազդատ Հարոյանը, որը Վրաստանի դեմ նախորդ խաղում ստանալով Ազգերի լիգայի այս խաղարկությունում իր երկրորդ զգուշացումը՝ որակազրկված է և չի կարող մասնակցել Էստոնիայի դեմ առաջիկա հանդիպմանը՝ հայտնում է ՀՖՖ-ն:

Հիշեցնենք, որ Էստոնիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում