ԱԱրման Գալոյան

Քննարկվել են ՀՀ-ում ապաստանած Արցախի բնակիչների հաշվառման, կենսապայմանների բարելավման հարցեր

Քննարկվել են ՀՀ-ում ապաստանած Արցախի բնակիչների հաշվառման, կենսապայմանների բարելավման հարցեր

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը ՀՀ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի բնակիչներին, եղել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում, հանդիպել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ապաստանած բնակիչների հաշվառման, կենսապայմանների բարելավման, նպաստների և թոշակների վճարման առնչությամբ առաջացած հարցերը՝ այդ ուղղությամբ գործընկեր գերատեսչության հետ առաջիկայում նպատակաուղղված աշխատանք իրականացնելու նպատակով։

Միքայել Վիրաբյանը հանդիպում է ունեցել նաև «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության անդամների հետ՝ տեղեկացնում է ԱՀ տեղեկատվական շտաբը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում