ԱԱննա Ավետիսյան

Եվս մեկ անգամ համոզվեցի՝ մեր տղաների մարտական ոգին հզոր է․ ԱՀ նախագահ

Եվս մեկ անգամ համոզվեցի՝ մեր տղաների մարտական ոգին հզոր է․ ԱՀ նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ

 

Այսօր Հադրութում թշնամու դիվերսիոն ներթափանցման ուժերի դեմ պայքարի ընթացքում մեկ անգամ ևս համոզվեցի, որ մեր տղաների մարտական ոգին հզոր է: Նրանց խաղաղ ու սթափ հայացքները հաղթանակի վստահ տրամադրությունն են արտահայտում թշնամու հրոսակախմբերի դեմ պայքարում: Ի դեպ, տեղում պատահաբար հանդիպեցի նաև Արցախյան առաջին պատերազմի մեր լեգենդար հրամանատարներից Առուշան Բադասյանին, որը պատերազմի լուրն առնելուն պես Միացյալ Նահանգներից շտապել է Արցախ:

 

Մենք մեր հողի համար ենք կանգնում, իսկ այդ ընթացքն անկասելի է:

 

Փա՛ռք հայ ժողովրդին, որ հավերժ պետք է ապրի ու արարի իր հայրենի հողում»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում