ԼԼիլիթ Սեդրակյան

Քաղծառայության մրցույթը հետաձգվում է

Քաղծառայության մրցույթը հետաձգվում է

Վարչապետի աշխատակազմի քաղծառայության գրասենյակից տեղեկացնում են, որ հիմք ընդունելով յուրաքանչյուր քաղաքացու ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունքի մասին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածը, ինչպես նաև ընդհանուր զորահավաք հայտարարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» 1586-Ն որոշումը՝ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը իրազեկում է. վարկանիշային ցուցակում ընդգրկվելու համար սույն թվականի հոկտեմբերի 12-23-ը ներառյալ նախատեսված թեստավորման փուլը տեղափոխվում է այլ ժամանակահատված:

 

«Սույն թվականի հոկտեմբերի 12-23-ը ներառյալ նախատեսված թեստավորման փուլին մասնակցելու իրավունք ստացած քաղաքացիները թեստավորման օրվա և ժամի մասին կիրազեկվեն լրացուցիչ»,- տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի քաղծառայության գրասենյակից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում