ՆՆարե Ոսկանյան

Մեր քաղաքացիները գիտեն, թե ով է փորձում իր քաղաքական շահերը պատերազմի շնորհիվ առաջ տանել. ԱԺ փոխնախագահ

Մեր քաղաքացիները գիտեն, թե ով է փորձում իր քաղաքական շահերը պատերազմի շնորհիվ առաջ տանել. ԱԺ փոխնախագահ

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառմանը, թե առաջնագծում որոշ անձիք սուտ տեղեկություններ են տարածել իբր հողերը հանձնելու մասին: 

«Միայն կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ քննություն է ընթանում, և վստահեցնում եմ շատ շուտով մենք կիմանանք հստակ անուններ, շատ հստակ գործողություններ կտեսնենք և բավական մեծ ինֆորմացիա կլինի ենթադրում եմ այդ դաշտում: Մեր համաքաղաքացիները հոյակապ գիտեն, թե ում մասին է խոսքը, ինչի մասին է, ով է փորձում իր մանր, անձնական  և քաղաքական շահերը  այստեղ, այս պատերազմի շնորհիվ տաքացնել  և առաջ տանել»,-ասաց Սիմոնյանը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում