ՌՌոզա Խաչատրյան

Եվրոպական Եկեղեցիների համագումարի գլխավոր քարտուղարն ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Եվրոպական Եկեղեցիների համագումարի գլխավոր քարտուղարն ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Եվրոպական Եկեղեցիների համագումարի գլխավոր քարտուղար Հայր Յորգեն Սկով Սորենսենն ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին արցախա-ադրբեջանական շփման գծում ծավալված ռազմական գործողությունների առնչությամբ՝ նշելով, որ Եվրոպական եկեղեցիները խորապես ցավում են առկա հակամարտության կապակցությամբ և աղոթում երկու հարևան երկրների միջև ծագած խնդրի արագ և վերջնական լուծման համար:

 

«Համագումարն իր ցավակցությունն է հայտնում հակամարտության ընթացքում մարդկային կորուստների համար, որը դեռևս սկսվել է ամռան կեսից: Եվրոպական Եկեղեցիների համագումարը վստահեցնում է Ձերդ Սրբությանը, որ դիվանագիտական ջանքեր կգործադրվեն միջազգային կազմակերպությունների ուղղությամբ՝ համոզվելու, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն անընդհատ մղում է դեպի ներկա հակամարտության բարենպաստ հանգուցալուծում: Համագումարը կոչ է անում կրոնական առաջնորդներին մասնակցել այս հարցի կարգավորմանը և բարեխղճորեն նպաստել երկու ժողովուրդների հաշտեցմանը»:

 

Գլխավոր քարտուղարը տեղեկացրել է Վեհափառ Հայրապետին նաև առկա իրավիճակի շուրջ Եվրամիությանը կատարված դիմումի առնչությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում