Խաղաղությունը՝ արցախցի երեխաների ծննդյան տոնի նվեր

ՀՀերմինե Բաղդասարյան

Ծափերն ու ծիծաղն այստեղ պարտադիր են. արցախցի Տիգրանի ու Մարկի ծնունդն է: Պատերազմից փախած փոքրիկների հիշողությունից կրակոցները ջնջել է պետք:

Արտյոմիկը, օրինակ՝ սկսել է վատ քնել: Գոռիկն այնքան է չարացել՝ հյուրանոցում Իսկանդեր մականունով են կանչում:

Նրանց այս օրերին նաև 911-ն է փուչիկներով հյուր գալիս: Հոգեբանն ասում է՝ մեծից փոքր, բոլորի հետ պետք է խոսել-խոսեցնել:

Գայանե Սիմոնյան (ԱԻՆ ՓԾ հոգեբանական ծառայության կամավոր) - 4-5 տարեկան երեխայի հետ կարելի է խոսել պատերազմից՝ պարզ լեզվով, ինչքան հնարավոր է բացատրել` ինչ է կատարվում:

ԱԻՆ-ի հոգեբանական խմբերն արդեն 110-ից ավելի հանդիպում են ունեցել: Երևանում թե մարզերում՝ արցախցի հյուրերին այցելում են հատուկ կահավորված մեքենայով, տեղում սթրեսից հանող սեանսներ անցկացնում:  

Հրաչյա Արամյան (ՀՀ ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչ) -  Բնության պատկերներ, կենդանիներ՝ նույնպես աշխատունակություն են բարձրացնում ու ռելաքսացիայի, աուդիո-վիզուալ համակարգերի ու լուսադիոդային լամպերի հետ միասին՝ լարված-ջղաձգված անձանց փորձում են հանգստացնել մինչև իսկ հոտառական զգայարանի միջոցով:

Նրանք, ովքեր ունեն հոգեբանի կարիք, կարող են զանգել ԱԻՆ-ի խմբերին:

Այս փուլում նաև կամավորների են ներգրավել, որպեսզի կարողանան առանց շտապելու զբաղվել ծանր դեպքերով՝ ասում է բաժնի ղեկավարը:

Արևիկ Երիցյան (ՀՀ ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի պետ) - Lինում է՝ ամբողջ օրը 5 ընտանիքի հետ են ստիպված լինում անցկացնել: Հոգեբաններին այստեղ հյուրանոցատիրոջ նախաձեռնությամբ նաև շոու բիզնեսի ներկայացուցիչներն էին միացել:

Ֆոսֆորիկն ու իր ընկեր Կանաչ մարդը երեխաներին ակտիվ խաղեր խաղացրին-պարեցրին: Ինչ ծաղրածու` չկարողանա նաև մեծահասակներին լիցքաթափել: 

Հոբելյարները նաև նվեր ստացան: Ամենամեծ մաղթանքը խաղաղությունն էր: Տիգրանը դարձավ 12, Մարկը` 7 տարեկան: Մոմը փչելու երազանքը՝ Արցախից մտքներում է:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում