ԱԱրման Գալոյան

ԿԳՄՍ նախարարությունը հետաձգում է մրցույթները

ԿԳՄՍ նախարարությունը հետաձգում է մրցույթները

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով. «Հաշվի առնելով հայտարարված ռազմական դրությունը և ստեղծված պատերազմական իրավիճակը, ելնելով ՀՀ բոլոր քաղաքացիների համար հավասար հնարավորությունների և իրավունքների ապահովման գերակայությունից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ժամանակավորապես կասեցնում է քաղաքացիական ծառայության, պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների և օրենսդրությամբ սահմանված մրցութային ընթացակարգով համալրվող այլ թափուր պաշտոնների մրցույթների իրականացման գործընթացը։

Հիմք է ընդունվել այն իրողությունը, որ ՀՀ շատ քաղաքացիներ հայրենիքի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու նպատակով զորակոչվել կամ կամավորագրվել են և այդ պատճառով զրկված են մրցույթներին մասնակցելու հնարավորությունից։

Մրցույթների իրականացման գործընթացը կվերսկսվի ռազմական դրության ավարտից հետո, ինչի վերաբերյալ կլինի հավելյալ իրազեկում»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում