ԿԿարմեն Ղուկասյան

ՃՏՊ Ռուբինյանց փողոցում. կան տուժածներ

ՃՏՊ Ռուբինյանց փողոցում. կան տուժածներ

Հոկտեմբերի 7-ին, ժամը 01:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա երկու տուժած:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Lada» և «Mercedec C» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենաների վարորդները և «Mercedec C» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղի ուժերով տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում