ՄՄարիա Գաբրիելյան

ԱԺ-ն ընդունեց անհուսալի վարկերի տույժերը ներելու և սոցփաթեթի շահառուներին հանգանակության հնարավորություն տալու նախագծերը

ԱԺ-ն ընդունեց անհուսալի վարկերի տույժերը ներելու և սոցփաթեթի շահառուներին հանգանակության հնարավորություն տալու նախագծերը

Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Կողմ քվեարկեց 98 պատգամավոր: 

Նշենք՝ Կառավարությունն առաջարկում է առանց հարկային հետևանքների ներել ոչ միայն անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվեգրված տույժերն ու տուգանքները, այլև այն վարկերի գծով հաշվեգրված տույժերն ու տուգանքները, որոնք 91 և ավելի օր չեն սպասարկվում»,- հայտնեց Պողոսյանը:

ԱԺ-ն 99 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը: 

Օրենքի փոփոխությամբ սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող անձինք կարող են մասնակցել դրամահավաքներին՝ իրենց գումարներն ուղղելով հիմնադրամներին: Խոսքը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» և «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին է:   

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում