ԱԱրման Գալոյան

Զորակոչված ուսուցիչներին փոխարինելու համար աշխատանքի են հրավիրվում մանկավարժներ. ԿԳՄՍ

Զորակոչված ուսուցիչներին փոխարինելու համար աշխատանքի են հրավիրվում մանկավարժներ. ԿԳՄՍ

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ պատերազմական իրավիճակով պայմանավորված` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ զորակոչվել են։

 

«Կրթական գործընթացի շարունակականությունն ապահովելու և զորակոչված ուսուցիչներին փոխարինելու նպատակով այն մասնագետները, որոնք ունեն մանկավարժի որակավորում, այս պահին չունեն աշխատանք կամ ունեն համատեղությամբ աշխատելու հնարավորություն, կարող են [email protected] էլփոստին ուղարկել իրենց տվյալները (անձնագրի, դիպլոմի պատճենները):

 

Խնդրում ենք դիմումի մեջ նշել այն մարզերն ու համայնքները, որտեղ ուսուցիչները կարող են աշխատել, ինչպես նաև կոնտակտային հեռախոսահամար»,- հայտնում են ԿԳՄՍ-ից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում