ԼԼիլիթ Սեդրակյան

Ի՞նչ անել, եթե մարզերից կենտրոնական հավաքակայան եք ուղևորվում և ունեք տեղափոխման խնդիր․ ՏԿԵՆ-ը պարզաբանում է

Ի՞նչ անել, եթե մարզերից կենտրոնական հավաքակայան եք ուղևորվում և ունեք տեղափոխման խնդիր․ ՏԿԵՆ-ը պարզաբանում է

ՏԿԵՆ-ը հայտարարություն է տարածել, որում ներկայացվում է, թե ինչպես կարող են  վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված քաղաքացիները զինվորագրվել՝ արցախյան ճակատ մեկնելու համար:

Ըստ այդմ՝ վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված քաղաքացիները հավաքվում են իրենց մարզերի զինկոմիսարիատների մոտ։

Իրենց մեքենայով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն ունեցող քաղաքացիները նույնպես հավաքվում են մարզային զինկոմիսարիատի մոտ:

Եթե պահպանել եք զինվորական համազգեստը, կարող եք միանգամից ներկայանալ զինվորական հագուստով:

Մարզպետարանի պատասխանատուի աջակցությամբ կազմակերպվում է զինվորագրվող քաղաքացիների տեղափոխումը Երևանի կենտրոնական հավաքակայան:

Գործընթացը կլինի շուրջօրյա, կհամակարգվի մարզպետարանի, համայնքապետարանի կողմից:

Պատասխանատուի կոնտակտային տվյալներ՝

Արագածոտն - Հարություն Գուլյան, հեռ․՝ (093)  59 55 13

Արարատ - Արմենակ Բաղիրյան, հեռ․՝ (077) 86 43 07

Արմավիր - Սրապիոն Մարտիրոսյան, հեռ․՝( 095)  09 98 89

Գեղարքունիք - Տիգրան Հակոբյան, հեռ․՝ (093) 70 03 01

Լոռի - Անդրեյ Ղուկասյան, հեռ․՝ (093) 22 58 56

Կոտայք - Արտավազդ Բարսեղյան, հեռ․՝ (095) 44 38 44

Շիրակ - Մուշեղ Մարգարյան, հեռ․՝ (094) 12 04 84

Սյունիք - Էդգար Մարտիրոսյան, հեռ․՝  (094) 34 68 34

Վայոց ձոր - Վանիկ Խուդավերդյան, հեռ․՝ (093) 80 22 36

Տավուշ - Արման Գևորգյան, հեռ․՝  (094) 50 50 02

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում