ԱԱրման Գալոյան

Բարեգործական համերգ Փարիզում՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի

Բարեգործական համերգ Փարիզում՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի

Ի պաշտպանություն Արցախի նկատմամբ ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած բնակչության՝ Փարիզի Հայ ուսանողների տան տնօրինությունը և ուսանողները կազմակերպում են առցանց բարեգործական համերգ՝ Duo Mouseîon դուետի կատարմամբ: Դուետի կազմում հանդես են գալիս դաշնակահարներ Նարեկ Գալոյանն ու Մարիա Եսաուլովան:

«Մեր պարտքն ենք համարում օգնել արնախում հարձակումների ենթարկվող Արցախի ժողովրդին»,- 1lurer.am-ին փոխանցեց փարիզաբնակ գյումրեցի դաշնակահար Նարեկ Գալոյանը: Նա տեղեկացրեց, որ համերգում կհնչեն Բրամսի և Պրոկոֆևի գործերը:

Համերգը տեղի կունենա կիրակի օրը՝ Երևանի ժամանակով ժամը 17.00-ին: Ողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում