ԿԿարմեն Ղուկասյան

Հայտնաբերվել է Ֆ-1 տեսակի առանց պայթուցիչի հին ժանգոտ նռնակ

Հայտնաբերվել է Ֆ-1 տեսակի առանց պայթուցիչի հին ժանգոտ նռնակ

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։21-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 112 հասցեում՝ «Նարեկ» ԲԲԸ-ի տարածքում, հայտնաբերվել է նռնականման առարկա։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ սակրավորների մոտենալը։ 

Ինժեներասակրավորական խումբը հայտնաբերել է 1 հատ Ֆ-1 տեսակի առանց պայթուցիչի հին ժանգոտ նռնակ և տեղափոխել անվտանգ տարածք։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում