ԱԱրսեն Մկրտչյան

Աֆղանստանում ռազմական մեքենայի պայթյունը՝ որպես ադրբեջանական բանակի «հաջողություն»

Աֆղանստանում ռազմական մեքենայի պայթյունը՝ որպես ադրբեջանական բանակի «հաջողություն»

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է կեղծ լուսանկարների և տեսանյութերի հրապարակումը տարբեր հարթակներում։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» տեղեկացնում է, որ այս անգամ կառույցի թվիթերյան պաշտոնական էջում հրապարակվել էր լուսանկար, որում, իբրև թե, հայ զինվորականներին տեղափոխող ռազմական մեքենան պայթում է։

Պայթյունի հետևանքով զոհված զինվորների լուսանկարն ադրբեջանական կողմը ներկայացնում էր որպես սեփական բանակի արդյունավետ գործողությունների հետևանք։ Նշենք, որ լուսանկարն այժմ հեռացված է։

Իրականում այս կադրերը համացանցում հայտնվել են դեռևս 2019 թվականին։ Պայթյունը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել Աֆղանստանում։ Կից կտեսնեք տեսանյութի բնօրինակը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում