Մեկ օրում ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են հակառակորդի 29 տանկ և զրահատեխնիկա, 3 «ՏՕՍ», 1 «Սմերչ» կայանք, 11 ԱԹՍ. Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ-ն արդեն տեղեկացրել է, որ Ադրբեջանն Արցախի դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին:
Ա.Հովհաննիսյանը հայտնեց, որ հարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են տուժել, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ:
«Ամբողջ օրվա ընթացքում թեժ մարտերը շարունակվել են հյուսիսային և հարավային ուղղությամբ: Մեր զորքերը հետ են մղել հակառակորդի՝ բավականին փոփոխված ռազմական գրոհները: 24 ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է 130 զինծառայող, 200-ը վիրավոր են, շարքից հանել են 29 տանկ և զրահատեխնիկա, 3 ՏՕՍ, 1 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ կայանք, 11 ԱԹՍ»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը:
Նա նշեց, որ հակառակորդն անդադար փորձում է գործողություններ իրականացնել, սակայն հայկական բանակն արժանի հակահարված է տալիս:
Ա.Հովհաննիսյանը նաև սոցիալական տիրույթում ակտիվ քաղաքացիներին հորդորեց ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունները չտարածել:













