ԳԳայանե Թամամյան

Արցախում բունկերի պայթեցման մասին լուրը կեղծ է, լուսանկարը՝ հին

Արցախում բունկերի պայթեցման մասին լուրը կեղծ է, լուսանկարը՝ հին

Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իրենց ռազմական աղբյուրներին, գրել էին, թե ոչնչացվել է բունկեր, որտեղ հայ սպաներ, գեներալներ և հայկական զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել։ Նշվում էր, թե «մահացու» հարվածը հասցվել է Harop-ի կործանիչ ԱԹՍ-ով։

Որպես ապացույց կցված էր նաև կործանիչի լուսանկարը

Նախ նշենք, որ հրապարակված լուսանկարն առնվազն 4 տարվա հնություն ունի։ Համացանցում այն հայտնվել է  դեռևս 2016 թվականին։ Ինչ վերաբերում է ադրբեջանցիների կողմից բունկերի պայթեցմանը՝ հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան՝ Արցախի պաշտպանության բանակից հայտնեցին, որ այս հայտարարությունը բացարձակ ապատեղեկատվություն է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում